2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար պետք է ներկայացած լինեն նոր դեմքեր. Իրակլի Կոբախիձե
2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար պետք է ներկայացած լինեն նոր դեմքեր, դրա հետ մեկտեղ կատարելագործվելու է նաև կադրային քաղաքականությունը, սկսած կենտրոնական իշխանությունից, ավարտված տեղական ինքնակառավարմամբ,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես նշել է Կոբախիձեն, հենց դրան էր վերաբերում Բիձինա Իվանիշվիլիի այսօրվա ուղերձը:
«Ճիշտ կադրային քաղաքականությունը հնարավոր չէ իրականացնել առանց կադրերի: Ելնելով այս բանից պետք է ամենօրյա աշխատանք տարվի կադրային քաղաքականության կատարելագործման համար: Այստեղ պետք է նշել, որ հարկավոր են նոր դեմքեր: Երբ 2020 թվականի խորհրդարանային ընտրությունների համար կկազմվի ցուցակը, ապա այնտեղ կհայտնվեն շատ նոր դեմքեր: Այս ամենը պետք է հիմնվի օբյեկտիվ չափանիշներին՝ պրոֆեսիոնալիզմ, փորձ և ներդրում քաղաքական հաջողությունում: Ընտրական ցուցակի մշտական փոփոխումը առաջնահերթ է ցանկացած քաղաքական ուժի համար»,-ասել է Կոբախիձեն:
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիներին տեսաուղերձով դիմել է այսօր:
Հեղինակ -
Edgar Barsegyan