2020 թվականի ընտրություններին «վրացական երազանքը» ներկայացված կլինի նոր թիմով և հզոր ծրագրով. Արչիլ Թալակվաձե
2020 թվականի ընտրություններին «վրացական երազանքը» ներկայացված կլինի նոր թիմով և հզոր ծրագրով. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալկվաձեի հայտարարությամբ, 2020 թվականի ընտրություններին «Վրացական երազանքը» ներկայացված կլինի նորացված թիմով և ուժեղ ծրագրով:

«Հարգելի քաղաքացիներ, ցանկանում եմ ասել, որ մենք հարգում ենք ձեր ընտրությունը, մենք վստահում ենք ձեր որոշմանը, մենք ծրագրում ենք հաղթել 2020 թվականի ընտրություններին: Իհարկե «Վրացական երազանքը» կներկայանա նորացված կազմով և շատ ուժեղ ծրագրով: Ինչ էլ որ որոշում կայացնեն մեր քաղաքացիները, դա մեզ համար կլինի ընդունելի»,- ասել է Արչիլ Թալկվաձեն, խորհրդարանական մեծամասնության նիստից հետո: