2020 թվականի բյուջեն կողմնորոշված է քաղաքացիների վրա, առանձնապես այն մարդկանց վրա ովքեր ունեն օգնության կարիք. Գիորգի Գախարիա
2020 թվականի բյուջեն կողմնորոշված է քաղաքացիների վրա, առանձնապես այն մարդկանց վրա ովքեր ունեն օգնության կարիք. Գիորգի Գախարիա

2020 թվականի բյուջեն հարմարեցված է մեր քաղաքացիների համար,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետը խոսել է սոցիալական ապահովության մասին և նշել, որ պետությունը ունի դրական պարտավորություն, հոգ տանի հասարակության առանձնապես անպաշտպան հատվածի վրա:

«Սոցիալական ապահովության տեսանկյունից ցանկանում եմ ասել, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ մինչև մեր տնտեսական զարգացումը չի հասնի անհրաժեշտ մակարդակի, պետությունը ունի դրական պարտավորություն` հոգալու հասարակության առավել անպաշտպան հատվածի վրա: Այդ իսկ պատճառով, 2020 թվականի բյուջեն հստակորեն հարմարեցված է մեր քաղաքացիների համար և հանդիսանում է քաղաքացիների վրա հիմնված բյուջե: Այս բյուջեի համաձայն, բոլոր թոշակառուները, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կստանան 20 լարիով ավելացված կենսաթոշակ: Ցանկանում եմ նշել, որ 30 լարիով բարձրացվելու է նաև 70 անց մարդկանց կենսաթոշակը և նրանք կստանան 300 լարի: Այս նախագծով ավելացվելու է նաև մանկավարժների աշխատավարձը: Մենք բազմիցս նշել ենք, և ես կցանկանայի շեշտել, որ 2020 թվականի բյուջեն կողմնորոշված է քաղաքացու վրա  և հատկապես մեր հասարակության այն շերտի վրա, որոնք ունեն օգնության կարիք: Դրանք երեխաներն են, մեր թոշակառուները, մեր բժիշկները, ուսուցիչները, իրավապահներն ու զինվորները: Այս տարվա բյուջեի համաձայն, համապատասխան աշխատավարձի բարձրացում կլինի մանկապարտեզի ուսուցիչների, ուսուցիչների, շտապ օգնության և գյուղի բժիշկների, զինվորների, ոստիկանության և մշակույթի ոլորտումնաշխատողների համար»,- ասել է Գիորգի Գախարիան: