2020-2021 ուսումնական տարում դպրոցները պարտավորվում են վարել թվային մատյան
2020-2021 ուսումնական տարում դպրոցները պարտավորվում են վարել թվային մատյան

2020-2021 ուսումնական տարում հանրակրթական հաստատությունները պարտավոր են վարել էլեկտրոնային մատյան: Այս մասին նշված է Վրաստանի կրթության նախարարի հրամանում, որը հրապարակվել է այսօր և ուժի մեջ է մտել այսօրվանից:

Հրամանի համաձայն, մատյանում և էլեկտրոնային մատյանում գոյություն ունեցող տվյալների անհամապատասխանության դեպքում, առավելությունը կտրվի մատյանում պարունակվող տեղեկությանը:

2021-2022 ուսումնական տարվանից, Վրաստանի հանրակրթական հաստատություններում էլեկտրոնային մատյանի վարումը դառնում է պարտադիր և չեղարկվում է սովորական մատյանի վարումը:

Հրամանի համաձայն, բոլոր հանրակրթական դպրոցները պետք է վարեն էլեկտրոնային մատյան, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից ստեղծած հարթակով, սակայն, այն դեպքում, եթե հանրային կամ մասնավոր դպրոցների բոլոր ուսուցիչները չունեն համապատասխան պայմաններ (համակարգչային սարքավորում/ինտերնետ), դպրոցը շարունակում է մատյան վարել և շաբաթվա վերջում գնահատականները պետք է տեղափոխել էլեկտրոնային մատյան, և դրա համար նրանք պետք է օգտվեն հանրային/մասնավոր դպրոցների ռեսուրսները (համակարգչային սարքավորում/ինտերնետ):

Էլեկտրոնային մատյան  աշխատանքային սկզբունքի համաձայն, բացի ուսուցիչներից և վարչակազմից, գնահատականներին և բացակայություններին առցանց ռեժիմում կարող են հետևել նաև ծնողները: