2020-2021 թվականին մանկավարժների աշխատավարձը կդառնա 1500 լարի
2020-2021 թվականին մանկավարժների աշխատավարձը կդառնա 1500 լարի

2020-2021 թվականին մանկավարժների աշխատավարձը կդառնա 1500 լարի,- այս մասին խոսել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին:

Նրա հայտարարությամբ, աշխատավարձերի ավելացումը կվերաբերի ոչ միայն դպրոցի մանկավարժներին, այլև տնօրեններին, մասնագիտական ուսումնարանների մանկավարժներին և ռեսուրս-կենտրոնի աշխատակիցներին:

«Հաջորդ տարվանից ունենք կարևոր նորույթ, որը կվերաբերի ոչ միայն մանկավարժների աշխատավարձերի ավելացմանը, այլև տնօրեններին, մասնագիտական ուսումնարանների մանկավարժներին և ռեսուրս-կենտրոնի աշխատակիցներին: Ուստի կոնկրետ այս աշխատավարձերի ավելացումը կվերաբերի տասնյակ հազարավոր մարդու, կլինի առաջ դրված կարևոր քայլ»,- հայտարարել է Միխեիլ Բատիաշվիլին: