2019 թվականին Վրաստանում կառուցվելու է 60 մանկապարտեզ, որի համար տրամադրվելու է 60 միլիոն լարի. Մամուկա Բախտաձե
2019 թվականին Վրաստանում կառուցվելու է 60 մանկապարտեզ, որի համար տրամադրվելու է 60 միլիոն լարի. Մամուկա Բախտաձե

Մունիցիպալ զարգացման հիմնադրամը միայն այս տարի, տարբեր մունիցիպալիտետներում սկսելու է մոտ 60 նոր մանկապարտեզի շինարարությունը, որի համար մենք տրամադրելու ենք 60 միլիոն լարի,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել մինչ կառավարության նիստը:

Կառավարության ղեկավարի խոսքով, փոքր չափսի մանկապարտեզների համար, որտեղ չի լինելու 50-ից ավել երեխա, գումարը տրամադրվելու է բյուջեից, իսկ մեծ շենքերի համար օգտագործելու են Եվրոպայի ներդրումային բանկի գումարներից:

Կառավարության որոշմամբ, ավելանում է նաև բյուջեն, դպրոցների համար ինտեռնետ ապահովելու նպատակով: