2019 թվականին սկսվելու է «Մզիուրի» մանկական քաղաքի վերականգնումը - (ֆոտո)
2019 թվականին սկսվելու է «Մզիուրի» մանկական քաղաքի վերականգնումը - (ֆոտո)

Վերանորոգվելու է Թբիլիսիի «Մզիուրի» մանկական քաղաքը:

«Նորացված Մզիուրի» նախագիծը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ներկայացրել է շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլու հետ:

Նախագիծը ենթադրում է հունիսի 13-ի ջրհեղեղից հետո «Մզիուրի» այգու վերականգնում, ենթակառուցվածքի վերանորոգում:

«Մզիուրիի» նախկին ճոպանուղու շենքում լինելու է մինի մեդիա-գրադարան և ցուցասրահ: «Մզիուրի»-ի տարածքում կառուցվելու է նաև «Տիկնիկները՝ Մզիուրիի համար» շենքը:

Վերանորոգման արեալը ներառում է 13 հա տարածք:

Նախագծի իրականացումն սկսվելու է 2019 թվականին և ավարտվելու՝ 2020-ին: