2019 թվականի «Խաղաղության գլոբալ ինդեքսում» Վրաստանը բարելավել է դիրքերը երեք հորիզոնականով
2019 թվականի «Խաղաղության գլոբալ ինդեքսում» Վրաստանը բարելավել է դիրքերը երեք հորիզոնականով

2019 թվականի «Խաղաղության գլոբալ ինդեքսում» Վրաստանը բարելավել է դիրքերը: 163 երկրների միջև Վրաստանը 99-րդ տեղում է: Նախորդ տարվա վարկանիշի հետ համեմատ Վրաստանը դիրքերը բարելավել է երեք հորիզոնականով:

Խաղաղության գլոբալ ինդեքսի զեկույցում նաև ընդգծված է, որ «Վրաստանը միակ երկիրն է, որը 2008-ից մինչև 2019 ժամանակաշրջանում դարձել է 20 տոկոսով առավել խաղաղ:

«Խաղաղության գլոբալ ինդեքսի» հեղինակը Լոնդոնի էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտն է: Փորձագետներն ամեն տարի հետազոտում են ավելի քան 160 երկրում տիրող վիճակը:

2019 թվականի ամենախաղաղ տարածաշրջան է անվանված Եվրոպան: Հեղինակների խոսքով, դրան նպաստել է Եվրոպայում ահաբեկչությունների քանակի նվազումը:

Վարկանիշում առաջին տեղում է Իսլանդիան, երկրորդ տեղում՝ Նոր Զելանդիան, իսկ երրորդում՝ Պորտուգալիան: