2019 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում մահացել է 113 մարդ
2019 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում մահացել է 113 մարդ

2019 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում տեղի է ունեցել 9 805 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 113 մարդ, մարմնական վնասվածքներ է ստացել 2 176 մարդ: Տվյալները հրապարակել է ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, դժբախտ պատահարների հիմնական պատճառներն են հանդիպակած գոտի դուրս գալը,  վազանցքի կանոնների խախտումը, արագության գերազանցումը և այլն:

2018-ի նույն ժամանակահատվածում Վրաստանում տեղի է ունեցել 8,775 պատահար: Անցյալ տարի մահացել էր նույնպես 113 մարդ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, այս տարի առաջին երեք եռամսյակում ավտովթարների հետևանքով զոհվել է 337 մարդ: