2019 թվականի դեկտեմբերին Վրաստանում գրանցվել են արտահանման և ներմուծման ռեկորդային ցուցանիշներ
2019 թվականի դեկտեմբերին Վրաստանում գրանցվել են արտահանման և ներմուծման ռեկորդային ցուցանիշներ

2019 թվականի դեկտեմբերին Վրաստանում գրանցվել են արտահանման և ներմուծման ռեկորդային ցուցանիշներ:

Վրաստանի վիճակագրական ծառայության տեղեկությամբ, արտահանումը կազմել է 390.4 միլիոն դոլլար, որը 2018 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավել է 18.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա ռեկորդային ցուցանիշից (2019 թվականի նոյեմբեր) ավել է 12.9 տոկոսով:

Ներմուծման ծավալը 2019 թվականի դեկտեմբերին եղել է 927 միլիոն դոլլար, որը նախորդ տարվա դեկտեմբերից ավել է 12.8 տոկոսով:

Դեկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1317.4 միլիոն դոլլար: