2019 թվականի ավարտին Թբիլիսիում այլևս չեն տեղաշարժվի դեղին ավտոբուսները
2019 թվականի ավարտին Թբիլիսիում այլևս չեն տեղաշարժվի դեղին ավտոբուսները

2019 թվականի ավարտին Թբիլիսիում այլևս չեն տեղաշարժվի հին, դեղին ավտոբուսները,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նա նշել է կառավարության այսօրվա նիստին, տարեվերջին Թբիլիսին կունենա 90 միավոր «MAN» տիպի նոր, էկոլոգիապես մաքուր, եվրոպական տիպի ավտոբուս:

«Զուգահեռաբար, քաղաքապետարանն արդեն սկսել է 220 միավոր 8 մետրանոց նոր, էկոլոգիապես մաքուր ավտոբուսի գնման գործընթացը և ինչպես խոստացել ենք բնակչությանը, 2019 թվականի ավարտին կունենանք 550 միավոր նոր ավտոբուս»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:

Համապատասխանաբար, նրա խոսքով, այժմյան դեղին ավտոբուսները ամբողջությամբ կփոխարինվեն:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Կախա Կալաձեն, սկսված է տրանսպորտային հետազոտություն ողջ քաղաքի մասշտաբով: Առաջիկայում կճշտվի, անհրաժեշտ է, թե ոչ ավտոբուսների քանակի ավելացում: