2019 թվականի ռագբիի աշխարհի առաջնությունը հեռարձակվելու է Առաջին ալիքով. Վասիլ Մաղլափերիձե
2019 թվականի ռագբիի աշխարհի առաջնությունը հեռարձակվելու է Առաջին ալիքով. Վասիլ Մաղլափերիձե

Շնորհավորում ենք վրաց երկրպագուներին, այսօր որոշվել է, որ պայմանագիրը կնքվելու է և 2019 թվականի ռագբիի աշխարհի առաջնությունը հեռարձակվելու է Առաջին ալիքով,- այս մասին հայտարարել է Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն՝ հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո:

Վասիլ Մաղլափերիձեի գնահատմամբ, հոգաբարձուների խորհուրդը հաստատել է անչափ լավ և կարևոր որոշում:

«Հանրային հեռարձակող»-ի և RUGBY WORLD CUP LIMITED-ի միջև պայմանագիրը կնքվելու է մոտ ապագայում:

Առաջին ալիքի մենեջմենթը ուներ պայմանավորվածություն աշխարհի առաջնության խաղերի հեռարձակման մասին, սակայն վերջնական որոշումը պետք է ընդուներ հոգաբարձուների խորհուրդը:

Ռագբիի աշխարհի առաջնությունը անցկացվելու է 2019 թվականի սեպտեմբերի 20-ից նոյեմբերի 2-ը՝ Ճապոնիայում: