2018 թվականին Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների  քանակը կազմել է 8 679 544 հազար, որը նոր ռեկորդ է. Մամուկա Բախտաձե
2018 թվականին Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների քանակը կազմել է 8 679 544 հազար, որը նոր ռեկորդ է. Մամուկա Բախտաձե

Թիվը, որը պետք է այմ անվանեմ, նոր ռեկորդ է Վրաստանի զբոսաշրջության պատմությունում – 2018 թվականին Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների  քանակը կազմել է 8 679 544 հազար: Մեր չափի երկրի համար սա իրոք եզակի հաջողություն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, առաջին հերթին, սա նշանակում է, որ Վրաստանի նկատմամբ ճանաչելիությունը և հետաքրքրությունը օրեցօր աճում է:

«Այցելուները Վրաստանում ծանոթանում են մեր բացառիկ մշակույթին և մեկ անգամ ևս համոզվում, որ մեր բացառիկ մշակույթը ընդհանուր եվրոպական քաղաքակրթության մասն է:

Հունվարի մեկին արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր Ամանորյա ուղերձում տարվա ամենակարևոր իրադարձություններից է անվանել հենց Վրաստանի պատվավոր հյուր լինելը աշխարհի ամենամեծ գրքի շուկայում՝ Ֆրանկֆուրտում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, հենց այդ պատճառով, զբոսաշրջության զարգացումը մեր երկրի կարևորագույն առաջնահերթությունն է: