2018 թվականի Մանկական Եվրատեսիլի քվեարկությունն սկսված է - Քվեարկության վիդեո-հրահանգը

2018 թվականի Մանկական Եվրատեսիլի քվեարկությունն սկսված է: Մրցույթի հաղթողին բացահայտելու համար առցանց հնարավոր է քվեարկել այսօր, junioreurovision.tv-ի միջոցով, որտեղ հնարավոր է տեսնել բոլոր մասնակիցների տեսահոլովակները, քվեարկել երեք, չորս կամ հինգ ֆավորիտ երաժշտական համարի օգտին: Կարող եք աջակցել ձեր երկրին, հենց ձեր երկրից:

Առցանց քվեարկության գործընթացն ավարտվելու է նոյեմբերի 25-ին, շոուի մեկնարկից առաջ և բեմին բոլոր մասնակիցների ելույթից հետո, վերսկսվելու է 15 րոպեով:

Հաղթող մրցակիցը հայտնի է դառնալու միջազգային ժյուրիի գնահատականի և առցանց քվեարկության արդյունքների շնորհիվ: Յուրաքանչյուր մրցակցի միավորների 50 տոկոսը սահմանելու է հեռուստադիտողի ձայնը, մյուս 50 տոկոսը՝ ժյուրիի գնահատականը:

2018 թվականի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին Վրաստանը ներկայացնելու է Թամար Էդլիաշվիլին – «Քո ձայնը» երգով: Մրցութային երգի հեղինակն է Սոփո Տորոշելիձեն, իսկ տեքստը պատկանում է Ալեքսանդրե Լորթքիփանիձեին:

Մանկական Եվրատեսիլ երգի 16-րդ մրցույթը հյուրընկալում է Բելառուսը: Մասշտաբային շոուն անցկացվելու է նոյեմբերի 25-ին, Մինսկում: Մրցույթին մասնակցում է 20 երկրի ներկայացուցիչ: