2017 թվականին Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 4 միլիոնից ավելի ուղևորների
2017 թվականին Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 4 միլիոնից ավելի ուղևորների

Վրաստանի օդանավակայաններում ուղևորների քանակը 2017 թվականին կազմել է 4 073 959, ինչը 43,43 տոկոսով ավել է 2016 թվականի ցուցանիշից:

Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 3 164 139 մարդու, ինչը 40,47 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշից:

Ինչ վերաբերում է Բաթումիի միջազգային օդանավակայանին, ապա այստեղ 2017 թվականին սպասարկել են 495 668 ուղևորի, ինչը 58,69 տոկոսով ավելի է 2016 թ. ցուցանիշից:

Քութաիսիի օդանավակայանում ուղևորների քանակը ավելացել է 49,31 տոկոսով և կազմել 405 173 մարդ:

Ինչ վերաբերում է տեղական նշանակություն ունեցող օդանավակայաններին, ապա քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով Մեստիայի օդանավակայանը 2017 թվականին սպասարկել է 7256 ուղևորի, ինչը 72,19 տոկոսով ավելի է 2016 թ. ցուցանիշից: