2017 թվականը հանրային հեռարձակողի համար երկարաժամկետ զարգացման համար նախապատրաստման տարի էր. Իրինա Փուտկարաձե
2017 թվականը հանրային հեռարձակողի համար երկարաժամկետ զարգացման համար նախապատրաստման տարի էր. Իրինա Փուտկարաձե

2017 թվականը հանրային հեռարձակողի համար երկարաժամկետ զարգացման համար նախապատրաստման տարի էր,-այս մասին հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախագահի պարտականությունների կատարող Իրինա Փուտկարաձեն, հայտարարել է խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նիստին, հանրային հեռարձակողի 2017 թվականի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ:

«Ներկայացնում եմ լրատվություն հանրային հեռարձակողի 2017 թվականի հաշվետվության մասին: Կանցնեմ բյուջեի կատարման վրա, սակայն ցանկանում եմ երկու խոսքով նշել, որ օրենքը պարտադրում է մեզ կառավարվենք երկու կառավարվող փաստաթղթով, դրանք են ծրագրային առաջնահերթություններ և հեռարձակման քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հեռարձակողի 2017 թվականի բյուջեի կատարմանը, ապա ասեմ, որ 2017 թվականը հանրային հեռարձակողի համար երկարաժամկետ զարգացման համար նախապատրաստման տարի էր: Կոնկրետ, հեռարձակողի ղեկավարությունը նպատակ էր դրել  վերազինել հեռարձակողի ինֆրակառուցվածքը: Այդ ուղղությամբ մշակվել է բազմատարյա ծրագիր, որի մի մասը հնարավոր եղավ իրականացնել 2017 թվականին»,-հայտարարել է Փուտկարաձեն:

Նրա խոսքերով, 2017 թվականին ընդունվել է մի քանի կարևոր որոշում, այդ թվում պատրաստվել է հեռուստատեսության տեխնիկական վերազինման պլանը, ինչպես նաև վերջնականապես ընդունվել է հեռուստատեսության նոր շենքի կառուցման որոշումը: