Վերջին տարիներին ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել Վրաստանի 2904 քաղաքացի
Վերջին տարիներին ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել Վրաստանի 2904 քաղաքացի

2015-2017 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն է ստացել Վրաստանի 2904 քաղաքացի, իսկ մշտական բնակության իրավունք՝ 4674-ը:

Վրաստանի արտագաղթի հարցերով կառավարական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներով, Վրաստանի քաղաքացիներին մշտական բնակության թույլտվությունների մեծ մասը տրվել է ԱՄՆ-ի քաղաքացու հետ անմիջական բարեկամական կապի և «Կանաչ քարտի» խաղարկության հիման վրա:

Բացի այդ, բնակչության թույլտվությունը տրվում է ընտանիք կազմելու և աշխատելու, ինչպես նաև փախստականի և ապաստան փնտրողի կարգավիճակի հիման վրա: