Չնայած նրան, որ Թի Բի Սին «Սամգորի թրեյդին» և «Սամգորի Էմ»-ին տրամադրված վարկերին շնորհել էր անհուսալի դասակարգում, բանկը շարունակում էր այդ ընկերություններին տրամադրել այլ վարկեր. Դատախազություն
Չնայած նրան, որ Թի Բի Սին «Սամգորի թրեյդին» և «Սամգորի Էմ»-ին տրամադրված վարկերին շնորհել էր անհուսալի դասակարգում, բանկը շարունակում էր այդ ընկերություններին տրամադրել այլ վարկեր. Դատախազություն

Վրաստանի գլխավոր դատախազությունում «Թի Բի Սի բանկի» գործով արվել է հերթական հայտարարությունը:

Դատախազ, Սալոմե Չիքոբավան ասուլիսի ժամանակ ներկայացրել է անօրեն եկամուտների օրինականացման փաստով այս փուլին հաստատված պայմանները:

Ինչպես նա նշել է, գործով դատախազությունը հետաքննություն է սկսել 2018 թվականի օգոստոսի 2-ին, անօրեն եկամուտների օրինականացման փաստով, Վրաստանի ՔՕ 194-րդ հոդվածի, երրորդ մասի «գ» ենթամասով նախատեսված հանցանքի նշաններով: Հետաքննությունը սկսելու հիմք է հանդիսացել Վրաստանի ֆինանսական մոնիտորինգի ծռայության կողմից, 2018 թվականի օգոստոսի մեկի, օրենքով սահմանված կարգով փոխանցված գրավոր լրատվությունը:

Հետաքննության այս փուլում գոյություն ունեցող ապացույցներով սահմանվում է հետևյալ սխեման.

2008 թվականի ապրիլ-մայիսին «Թի Բի Սի բանկը» Մամուկա Խազարաձեին մոտ կանգնած անձնավորության ընկերություններին՝  «Սամգորի Էմ»-ին և «Սամգորի թրեյդին» վարկի տեսքով տրամադրել է 17 միլիոն ԱՄՆ դոլար:

Նույն օրը, նշված 17 միլիոնը փոխանցվել է Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի անձնական հաշվին, երբ ընկերությունները «Թի Բի Սի բանկից» վարկ էին վերցրել շրջանառության հնարավորությունների լրացման նպատակով, այլ ոչ թե Խազարաձե-Ջափարիձեին վարկով տալու նպատակով: Կոնկրետ, սեփական բանկից փոխանցված 17 միլիոն դոլարը նույն օրը փոխանցվել է Խազարաձե-Ջափարիձեի անձնական հաշվին:

Դրանից հետո իրադարձությունները զարգանում են հետևյալ կերպ. 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Մամուկա Խազարաձեին մոտ կանգնած գործարարի ընկերություններին, այնպես որ վարկի մարումը դեռ սկսված չէր, պարտքի վճարման ժամկետը երկարաձգվեց մեկ տարով: Սակայն մոտ մեկ ամսում, 2008 թվականի դեկտեմբերի 31-ին, Թի Բի Սի բանկը ընդհանրապես առանց պատճառաբանության վերացրեց այդ վարկը, չպահանջելով ոչ մի փոխհատուցում:

Պետք է նշել, որ զուգահեռաբար, չնայած նրան, որ բանկի կողմից ՍՊԸ «Սամգորի թրեյդը» և «Սամգորի Էմ»-ին տրամադրված վարկերին շնորհվել էր անհուսալի դասակարգում, Թի Բի Սի բանկը շարունակում էր այդ ընկերություններին տրամադրել այլ վարկեր:

Ավելին, 2012 թվականին բանկը ընդհանրապես ազատեց նշված ընկերություններին բանկի առջև ունեցած ֆինանսական պարտավորություններից, և դա տեղի է ունեցել հետևյալ կերպ.

«Թի Բի Սի բանկը» Խազարաձեին մոտ կանգնած գործարարի ընկերությունները, առանց որևէ վարկային պարտավորությամբ, փոխարինել է մեկ ամիս շուտ օֆշորային գոտում գրանցված ընկերությամբ, որը Վրաստանում չուներ ոչ մի ֆինանսական ակտիվ:

Օֆշորում գրանցված ընկերության հետ ձևակերպվել է պայմանագիր, որի համաձայն նշված ընկերությունը, «Սամգորի Էմ»-ի և «Սամգորի թրեյդի» պարտավորությունները վերցրել է իր վրա և առաջացել է Խազարաձե – Ջափարիձեից գումար պահանջելու իրավունքը:

Հատկանշական է, որ օֆշորային գոտում ընկերության վստահելի անձը Վրաստանի քաղաքացի էր, որը «Սամգորի Էմ»-ի և «Սամգորի թրեյդ»-ին վարկ տալու ժամանակ «Թի Բի Սի բանկի» վարկային կոմիտեի անդամ էր, իսկ նրանց օֆշորում գրանցված ընկերությամբ փոխարինման ժամանակ, զբաղեցնում էր բանկում բարձր պաշտոն:

Պետք է նշել նաև, որ «Սամգորի Էմ» և «Սամգորի թրեյդ» ընկերություններից վարկերը այնպես չեզոքացվեցին, որ ընկերությունները ոչ մի գումար ետ չեն վերադարձրել բանկին:

Ինչպես նաև հայտնի է, որ «Սամգորի Էմ» և «Սամգորի թրեյդ» ընկերություններին ոչ մի գումար չեն վերադարձրել նաև Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն»,-հայտարարել է դատախազը: