Վեց տարի առաջ վրաց ժողովուրդը ընտրություն է կատարել հօգուտ ազատության և հրաժարվել մարդու արժանապատվության ոտնահարման վրա հիմնված ռեժիմից. Մամուկա Բախտաձե
Վեց տարի առաջ վրաց ժողովուրդը ընտրություն է կատարել հօգուտ ազատության և հրաժարվել մարդու արժանապատվության ոտնահարման վրա հիմնված ռեժիմից. Մամուկա Բախտաձե

2012 թվականի հոկտեմբերի մեկը որոշիչ օր է դարձել մեր երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին, վեց տարի առաջ վրաց ժողովուրդը ընտրություն է կատարել հօգուտ ազատության և հրաժարվել մարդու արժանապատվության ոտնահարման վրա հիմնված ռեժիմից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, 2012 թվականի հոկտեմբերի մեկին «Վրացական երազանքը» վրաց ազգի հետ ձեռք բերեց մեծագույն հաղթանակ, խաղաղ ճանապարհով փոխվեց իշխանությունը և սկսվեց լիովին նոր փուլ Վրաստանի պետական, ժողովրդավարական զարգացման ճանապարհին:

«Վրաստանն այսօր ավելի հզոր է, քանի վեց տարի առաջ: Մենք հասել ենք առաջընթացի բոլոր ոլորտներում: Այս առաջընթացը շոշափելի է, սակայն մնում են բազմաթիվ բարդություններ և մարտահրավերներ, որոնք վստահ եմ, վրաց ժողովրդի հետ անպայման կհաղթահարենք: Մեր նպատակն է, Վրաստանը դառնա միասնական, տնտեսական առումով հզոր, զարգացած երկիր և հասնել մեր միջազգային նպատակներին՝ Վրաստանը դառնա եվրոպական ընտանիքի և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: