2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները  այն բանի օրինակն է, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում իր ուժերը հարևան երկրների տարածքները բռնազավթելու նպատակով. ԱՄՆ սենատ
2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները  այն բանի օրինակն է, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում իր ուժերը հարևան երկրների տարածքները բռնազավթելու նպատակով. ԱՄՆ սենատ

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում դեմոկրատների կողմից պատրաստված հաշվետվության մեջ Վրաստանին նվիրվել է առանձին գլուխ:

200 էջանոց փաստաթղթի վերնագիրն է՝ «Պուտինի ասիմետրիկ հարձակումը ժողովրդավարության վրա Ռուսաստանում և Եվրոպայում. Արդյունքներ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար»:

Հաշվետվությունը ներկայացրել է դեմոկրատ սենատոր Բեն Կարդինը:

Ինչպես ասված է հաշվետվությունում, 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները  այն բանի օրինակն է, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում իր ուժերը հարևան երկրների տարածքները բռնազավթելու նպատակով:

«Լարված տարիներից հետո, 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի զինված ուժերը աջակցել են Վրաստանի անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների խամաճիկային վարչակազմերին, ինչը ավարտվել է Ռուսաստանի կողմից այս տարածաշրջանների անկախության ճանաչմամբ: Բացի ռազմական գործողություններից, Ռուսաստանը օգտագործել է կիբերհարձակումներ, որը կատարելագործել է տարիներ շարունակ և նոր թափով 6 տարի անց օգտագործել ՈՒկրաինայում: 2008 թվականից հետո Ռուսաստանի իշխանությունների քարոզը և Վրաստանում քաղաքական ուժերին աջակցությունը հիմնախնդրային է, դա այն ժամանակ երբ Վրաստանի իշխանությունները ձգտում են դեպի արևմտյան արժեքներ: Մինչ 2008 թվականի պատերազմը անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջաններում լարվածությունը հասել էր իր գագաթնակետին: Օս խռովարարները կրակ են բացել վրացական գյուղերի ուղղությամբ, որին հետևել է վրացական կողմի արձագանքը, սակայն Ռուսաստանի զինված ուժերի միջամտությունից հետո վրացական ստորաբաժանումները հեռացվել են տարածաշրջանից»,-ասված է հաշվետվությունում:

Հաշվետվության համաձայն, դեռևս 2008 թվականի հուլիսի 20-ին Վրաստանի կառավարությունը հայտնվել է կիբերհարձակման էպիկենտրոնում: Այն ժամանակ 24 ժամով արգելափակվել էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վեբկայքը:

«Երբ օգոստոսի 8-ին Ռուսաստանի զորքերը մտան Վրաստան, Վրաստանի նախագահի, խորհրդարանի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ազգային բանկի և մի քանի մամլո հնարավորությունների կայքերը ենթարկվեցին կիբերհարձակման: Այն ժամանակ Վրաստանի իշխանությունները կիբերհարձակումների մեջ մեղադրեցին Ռուսաստանին, սակայն Կռեմլում հերքել են այդ մեղադրանքները: Օբամայի նախագահության ժամանակ, կիբերքաղաքականության հարցերով Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի ագրեսիան առաջին դեպքն էր, երբ ցամաքային օպերացիայի հետ մեկտեղ իրականացվել է կիբերօպերացիա:

Փաստաթղթում ասված է նաև, որ այդ ժամանակ կիբերհարձակումներից պաշտպանվելու մեջ Վրաստանին օգնության են հասել Էստոնիան և Լեհաստանը:

«Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո Վրաստանը սկսել է ընթանալ դեպի արևմտյան ինստիտուտներ, ինչը առաջացրել է Վլադիմիր Պուտինի զայրույթը: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեսի գագաթնաժողովին, դաշինքը իր վրա վերցրեց պարտավորություն, որ կքննարկի Վրաստանի համար անդամության ռազմավարական պլան: Այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը  որակավորեց որպես սպառնալիք Ռուսաստանի համար:

Փաստաթղթում ասված է նաև, որ Վրաստանում տեղի ունեցած պատերազմը համընկավ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմից Բարաք Օբամայի վարչությանը քաղաքական փոխադրման հետ: