2003 թվականին դեսպան Ռիչարդ Մայլսը անընդհատ ասում էր ինձ, որ համաձայնեմ երկրորդ տեղին, սակայն հաղթել եմ, որից հետո ինձ զանգահարեց Ջորջ Բուշը, շնորհավորեց և գրկեց. Միխեիլ Սաակաշվիլի
2003 թվականին դեսպան Ռիչարդ Մայլսը անընդհատ ասում էր ինձ, որ համաձայնեմ երկրորդ տեղին, սակայն հաղթել եմ, որից հետո ինձ զանգահարեց Ջորջ Բուշը, շնորհավորեց և գրկեց. Միխեիլ Սաակաշվիլի

2003 թվականին դեսպան Ռիչարդ Մայլսը անընդհատ ասում էր ինձ, որ համաձայնեմ երկրորդ տեղին: Ես համաձայն չէի, հաղթեցի, որից հետո Ջորջ Բուշը զանգահարեց ինձ, շնորհավորեց և գրկեց,- այս մասին ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Դրանով Սաակաշվիլին արձագանքել է միջազգային գործընկերների կոչերին ընդդիմությանը, որ մտնեն խորհրդարան:

«2003 թվականին Վրաստանում կար մի այդպիսի դեսպան ՝ Ռիչարդ Մայլս, որը իր նստավայրում բանակցություններ էր վարում իմ և Ջորբենաձեի միջև և անընդհատ ասում էր, որ պետք է համաձայնեմ երկրորդ տեղին, սակայն մենք ունեինք առաջին տեղը: Վերջապես նա մեզ ասաց. Համաձայնվեք երրորդ տեղին, քանի որ մենք չենք ցանկանում, խառնաշփոթություններ, ինչ-որ բան համաձայնեցրեք, մեր հետաքրքրություններում է, որ դուք մտնեք խորհրդարան և այնտեղ պայքարեք: Հետո՞ համաձայնեցի: Երբ չհամաձայնվեցի և հաղթեցի, ինձ զանգահարեց Բուշը, գրկեց, շնորհավորեց, ժամանեց: Իմ երդմնակալությանը ներկա էր Քոլին Փաուելը, ինձ հազար անգամ դիմավորեցին հաղթանակով և այլն: Ահա թե ինչ է պատահում, երբ դու պայքարում ես քո իրավունքների համար մինչև վերջ:

Սա մեր երկիրն է, ոչ ոք չի կարող մեզ ստիպել և ընդունել տալ այն, ինչը դեմ է մեր ազատության հիմնական սկզբունքներին: Հիմա մենք արդյոք ժամանակ ունենք կորցնելու, որ ինչ-որ մեկը մտնի կեղծված խորհրդարան, նստի և վերջապես խորտակի մեր երկիրը», – հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: