20 տարի անց ցանկանում եմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին կրկնել Զուրաբ Ժվանիայի խոսքերը ՝ «Ես վրացի եմ, համապատասխանաբար Եվրոպացի»
20 տարի անց ցանկանում եմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին կրկնել Զուրաբ Ժվանիայի խոսքերը ՝ «Ես վրացի եմ, համապատասխանաբար Եվրոպացի»

Այսօր 20 տարի անց ցանկանում եմ կրկնել իր խոսքերը՝ «Ես վրացի եմ, համապատասխանաբար Եվրոպացի» ,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանային վեհաժողովի նիստին ելույթ ունենալու ժամանակ:

«Տիկնայք և պարոնայք, 20 տարի առաջ՝ 1999 թվականի ապրիլի 27-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Զուրաբ Ժվանիան ելույթ է ունեցել այս հիանալի դահլիճում: Հիշում եմ նրա բառերը և այսօր, 20 տարի անց ցանկանում եմ կրկնել իր խոսքերը՝ «Ես վրացի եմ, համապատասխանաբար Եվրոպացի»: Այդ պատմական օրվանից անցել է 20 տարի և խորհրդանշական է, որ մենք ստանձնել ենք եվրախորհրդի նախագահությունը: Այն կազմակերպության նախագահությունը, որը մեր ճանապարհի հիմնական աջակցողն է և այժմ մեր հերթն է ընդունենք եվրախորհրդի ջահը և այն փոխանցենք մեր ապագա սերնդին»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

 

Թողնել մեկնաբանություն