+20 աստիճան - Անտարկտիկայում գրացնվել է ռեկորդային ջերմություն
+20 աստիճան - Անտարկտիկայում գրացնվել է ռեկորդային ջերմություն

Անտարկտիկայում գրացնվել է ռեկորդային ջերմություն – 20,75 աստիճան: Բրազիլացի գիտնական Կառլոս Շեյֆերը հայտարարել է, որ Անտարկտիկայում նման ջերմաստիճան երբեք չի եղել:

Նախորդ շաբաթ այստեղ ևս գրանցվել է ռեկորդային ջերմություն, երբ ջերմաստիճանը հասել է 18,3-ի:

Կառլոս Շեյֆերը նշել է, որ տվյալներն անհնար է կիրառել ապագայում կլիմայական փոփոխություններ կանխատեսելու համար, սակայն դա ազդանշան է, որ այս գոտում ինչ որ բան այլ կերպ է ընթանում:

ՄԱԿ-ի համաշխարհային օդերևութաբանական ծառայության տեղեկությամբ, վերջին 50 տարվա ընթացքում Անտարկտիկա մայրցամաքում ջերմաստիճանն ավելացել է 3 աստիճանով: