20 ամյա վեճից հետո, Գերմանիան Պերուին է վերադարձրել հնագույն ոսկե դիմակը
20 ամյա վեճից հետո, Գերմանիան Պերուին է վերադարձրել հնագույն ոսկե դիմակը

20 ամյա իրավական և դիվանագիտական վեճից հետո, Գերմանիան Պերուին է վերադարձրել հնագույն ոսկե դիմակը: Լրատվությունն այս մասին հաստատել է Պերուի մշակույթի նախարարը:

Դիմակը պատկանում է նախակոլումբյան ժամանակաշրջանին: Պերուն 8-րդ դարի ոսկե դիմակի անհետացման մասին հայտարարել է 1999 թվականին, որից հետո հնագույն իրը ինտերպոլը հայտնաբերել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում:

Դիմակը Բեռլինում Պերուի դեսպանությանը փոխանցել է Բավարիայի կառավարությունը: Մյունհենի շրջանային դատարանը Պերուին դիմակը վերադարձնելու որոշումը ընդունել էր 2016 թվականին: Դիմակը Պերու են տանելու մոտ օրերս:

Հատկանշական է, որ Պերուի հարևան Էկվադորը վերջերս Գերմանիայից ստացել է նախակոլումբյան ժամանակաշրջանի 13 հնագույն իր: