1989 թվականի ապրիլի 9-ի դեպքերից անցել է 32, իսկ Վրաստանի անկախության վերականգնումից՝ 30 տարի (ֆոտո)
1989 թվականի ապրիլի 9-ի դեպքերից անցել է 32, իսկ Վրաստանի անկախության վերականգնումից՝ 30 տարի (ֆոտո)

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 32 տարի: 1989 թ. ապրիլի 9-ի լուսաբացին խորհրդային միության զինցած ուժերի զորքերը ցրեցին բողոքի խաղաղ ցույցարարներին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ինչի հետևանքով եղան զոհեր։

Ցրման արդյունքում զոհվել էր 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել էին անհայտ գազից:

Ավելի ուշ՝ 1991 թ. ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին:

Ապրիլի 9-ը գրանցվեց Վրաստանի պատմության մեջ` որպես ողբերգության օր, և միաժամանակ Վրաստանի անկախության վերականգնման օր։

32 տարի առաջ զոհված հերոսներն են. Ազա Ադամիա – 22 տարեկան, Նաթիա Բաշալեիշվիլի – 16 տարեկան, Էկա Բեժանիշվիլի – 15 տարեկան, Նատո Գիորգաձե – 23 տարեկան, Թամունա Դոլիձե – 28 տարեկան, Թինա Էնուքիձե – 70 տարեկան, Նինո Թոիձե – 22 տարեկան, Զաիրա Կիկվիձե – 61 տարեկան, Մանանա Լոլաձե – 34 տարեկան, Թամար Մամուլաշվիլի – 50 տարեկան, Վերերա Մետրևելի – 45 տարեկան, Մամուկա Նոզաձե – 21 տարեկան, Նանա Սամարգուլիանի – 4 տարեկան, Շալվա Քվասրոլիաշվիլի – 35 տարեկան, Մարինա Ճղոնիա-Սամարգուլիանի – 31 տարեկան, Էլիսո Ճիպաշվիլի – 25 տարեկան, Թամար Ճովելիձե – 16 տարեկան, Նոդար Ջանգիրաշվիլի – 40 տարեկան, Մզիա Ջինճարաձե – 43 տարեկան, Մանանա Մելքաձե – 26 տարեկան և Գիա Քարսելաձեն – 25 տարեկան:

Թողնել մեկնաբանություն