Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը
Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը

Վրաստանի կառավարության գրասենյակում այս րոպեներին ընթանում է Լիտվայի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Սաուլիուս Սկվերնելիսին պատվիրակության անդամների հետ միասին ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Արարողությանը կատարվել է երկու երկրների պետական օրհներգը: Արարողությունից հետո երկու երկրների վարչապետերը հանդիպելու են դեմ առ դեմ, որից հետո բանակցությունները շարունակվելու են ընդլայնված կազմով:

Հանդիպման ավարտից հետո վարչապետերը հանդիպելու են լրագրողների հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում ծրագրված է Լիտվայի վարչապետի հանդիպումները խորհրդարանի նախագահի և երկրի նախագահի հետ:

Հունվարի 30-ին Լիտվայի վարչապետը այցելելու է բռնազավթված գոտու մոտ գտնվող Օձիսի գյուղ, ինչպես նաև այցելելու է Փրեզեթի, որտեղ բնակվում են բռնի տեղահանված անձինք:

Այցի շրջանակներում  Սաուլիուս Սկվերնելիսը ծաղկեպսակով զարդարելու է Վրաստանի միասնության համար զոհված զինվորների հուշահամալիրը:

Նշենք, որ Լիտվայի վարչապետի այցի շրջանակներում ծանոթանալու է Թբիլիսիի և Մցխեթայի տեսարժան վայրերի հետ:

Սաուլիուս Սկվերնելիսի այցը ավարտվելու է հունվարի 30-ին: