17:00-ի տվյալներով, Ախալքալաքիի 40-րդ ընտրատարածքում ընտրողների ակտիվությունը կազմել է 44,42 տոկոս
17:00-ի տվյալներով, Ախալքալաքիի 40-րդ ընտրատարածքում ընտրողների ակտիվությունը կազմել է 44,42 տոկոս

17:00-ի տվյալներով, Ախալքալաքիի 40-րդ ընտրատարածքում ընտրողների ակտիվությունը կազմել է 44,42 տոկոս,- այս մասին հայտարարել է 40-րդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաատա Փանիջիկիձեն:

Նրա խոսքով, 38 000 ընտրողից ընտրատեղամաս է գնացել  16 615 մարդ, որը առաջին փուլի տվյալները գերազանցում է 8,32 տոկոսով:

Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Վրաստանի բնակչությունն ընտրում է հինգերորդ նախագահին: Նախագահական ընտրություններին 73 ընտրատարածքում բացվել է 3 637 և բացառության դեպքում 11 ընտրատեղամաս: