15:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմում է 36,45 տոկոս. ԿԸՀ
15:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմում է 36,45 տոկոս. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ, Անա Միքելաձեն լրատվամիջոցներին տեղեկացրել է ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների ակտիվության մասին: Անա Միքելաձեի խոսքով, այս պահի դրությամբ ընտրողների ակտիվությունը 36,45 տոկոս է, ինչը քանակորեն 1 279 947 ընտրող է:

ԿԸՀ-ի տեղեկությամբ, ամենաբարձր ակտիվությունը արձանագրվել է կրկին թիվ 19 մեծամասնական ընտրաշրջանում, մասնավորապես Ռաճա-Լեչխումիում և Սվանեթիում՝ 49,5 տոկոս, իսկ ամենացածր ակտիվությունը Քվեմո Քարթլիի տարածաշրջանում է՝ 33,9 տոկոս:

«Քվեարկության գործընթացը շարունակվում է, և ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել ընտրողներին լինել ակտիվ, քանի որ ընտրությունների ավարտին մնացել է 4 ժամ: Բացի այդ, հիշեցնեմ նաև, որ ստացիոնար բուժհաստատություններում ևինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների ընտրություններին մասնակցության նպատակով ստեղծված 127 հատուկ տեղամասերը, ընտրողներին սպասարկում են 311 շարժական քվեատուփի միջոցով»,- հայտարարել է Անա Միքելաձեն:

Նրա խոսքով, Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անց են կացվում նաև արտասահմանի 38 երկրներում, բացված 52 ընտրատեղամասերում, այդ թվում ՝ Աֆղանստանի երկու ընտրատեղամասերում:

«Ինչ վերաբերում է բողոքների վերաբերյալ տեղեկատվությանը, շրջանային ընտրական հանձնաժողովներն ընդհանուր առմամբ 90 բողոք ունեն, որոնք հիմնականում վերաբերում են ընթացակարգային թերություններին: Օրինակ, վիճակահանության ընթացակարի խախտում, հսկիչ թերթիկի սխալ լրացում, գրանցման մատյանի վարման կարգի խախտում և այլն: Յուրաքանչյուր բողոք կքննարկվի շրջանային ընտրական հանձնաժողովների կողմից և կիրականացնեն համապատասխան արձագանք»,- հայտարարել է մամուլի խոսնակը: