15:00-ի դրությամբ, ամենաբարձր ակտիվություն է գրանցվում Ամբրոլաուրիում, ամենացածրը՝ Գարդաբանիում և Մառնեուլիում
15:00-ի դրությամբ, ամենաբարձր ակտիվություն է գրանցվում Ամբրոլաուրիում, ամենացածրը՝ Գարդաբանիում և Մառնեուլիում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, 15:00-ի դրությամբ, երկրի մասշտաբով ընտրողների ակտիվությունը կազմել է 30.98%, որը 1 085 730 ընտրող է:

ԿԸՀ-ի տեղեկությամբ, ամենաբարձր ակտիվություն է գրանցվում Ամբրոլաուրիում՝ 47.1 %, ամենացածր ակտիվությունն է Գարդաբանիում (23.7%) և Մառնեուլիում (23.6%):

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ամենաբարձր ակտիվություն է Դիդուբեում – 30.5% և Վակեում – 31.1%, ամենացածրն է Իսանիում՝ 25.2%:

Դրա հետ մեկտեղ, 2013 թվականի նախագահական ընտրությունների նույն ժամանակահատվածի ակտիվությունների ցուցանիշը 32.1% էր: