Խորհրդարանի դիմաց անց է կացվում բողոքի ցույց
Խորհրդարանի դիմաց անց է կացվում բողոքի ցույց

Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի դիմաց, անց է կացվում լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքի ցույցը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հետաքննություն անցկացնել օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ և վարչապետի հրաժարականը:

«Ես ուզում եմ խոստանալ Լեքսոյին, մենք կավարտենք այս գործը: Չենք լուսաբանի ոչ մի բան Լեքսոյի մահից բացի: Լեքսո, մենք վերջ կտանք դրան: Եկեք ողջունենք մեր գործընկերոջը, ծափահարենք նրան, որ տեսնեն այդ բռնարարները թե ինչքան են: Ամեն ինչ համարձակվեցիք, ամեն ինչ արեցիք: Ժողովուրդ, այսօր ինձ համար մութ էր: Եթե այս կառավարությունում ինչ-որ մեկը համակրանք ունի երկրի նկատմամբ, ցույց տվեք դա մեզ, հեռացրեք վարչապետին, պատասխանատվության ենթարկեք բոլորին», – հայտարարել է Տվ Պիրվելիի տնօրեն Ինգա Գրիգոլիան:

Հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց տուն:

Լեքսո Լաշքարավայի մահվան փաստով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: