Աննա Բիերդե. Վրաստանը հաջող բարեփոխիչ է, և Վրաստանը շուտով կվերադառնա բարեփոխումների օրակարգ և ծրագիր, որին մենք ուրախ ենք աջակցել
Աննա Բիերդե. Վրաստանը հաջող բարեփոխիչ է, և Վրաստանը շուտով կվերադառնա բարեփոխումների օրակարգ և ծրագիր, որին մենք ուրախ ենք աջակցել

Վրաստանը հաջող բարեփոխիչ է, և Վրաստանը շուտով կվերադառնա բարեփոխումների օրակարգ և ծրագիր, որին մենք ուրախ ենք աջակցել, – ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Աննա Բիերդեն՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում:

«Վրաստանի վարչապետի հետ մենք խոսեցինք ապագայի մասին: Մենք ցանկանում ենք մասնակցել նոր ռազմավարության մշակմանը: Այժմ գրվում է երկրի նոր ռազմավարությունը և բարեփոխումների զարգացման առումով, որոնք այդքան անհրաժեշտ են Վրաստանի կառավարությանը, կարծում ենք, որ մեր օգնությունը հրատապ կլինի», – ասաց Աննա Բիերդեն:

Նրա խոսքով, Համաշխարհային բանկը կօգնի Վրաստանին թվային տնտեսության մեջ և շատ այլ ոլորտներում:

«Մենք հավատում ենք, որ թվայնացումը և թվային տնտեսությունն այն ոլորտներն են, որտեղ մենք կօգնենք երկրին: Մենք արդեն օգնում ենք Վրաստանին «Log in Georgia» նախագծի շրջանակներում, որն ինձ շատ հոգեհարազատ է: Այս ծրագիրը ներառում է բազմահազարավոր մարդկանց ներգրավում գերարագ ինտերնետում ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային բնակավայրերում, և այդ ուղղությունը պետք է էլ ավելի ամրապնդվի: Տնտեսության ամրապնդման և զարգացման տեսանկյունից, ես կարծում եմ, որ առկա է երկրում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հավակնոտ ծրագիր և պլան, ինչպես նաև խորը ուղղություններ մրցակցության և դինամիկ տնտեսության զարգացման տեսանկյունից: Վերջապես, մենք շատ հետաքրքրված ենք շրջակա միջավայրի պահպանության, կայուն զարգացման ուղղությամբ, կան մի քանի այլ ոլորտներ, որոնք մեզ համար շատ կարևոր են՝ կլիմայի փոփոխություն և այս ոլորտում կայունության զարգացում, գյուղատնտեսություն և այլն: Ի վերջո, մենք երբեք անուշադրության չենք մատնի մակրոտնտեսական կայունությունը: Դա շատ կարևոր է բոլոր երկրների համար, ներառյալ Վրաստանը, բայց մենք նաև շատ ուրախ ենք, որ երկրում իրականացվող արձագանքման ծրագիրը շատ լավն էր, օգնում էր երկրին և ապագայում էլ այդպես կշարունակվի»,- նշել է Աննա Բիերդեն: