13-րդ գումարտակի երկրորդ հոսքը Աֆղանստանից վերադարձել է հայրենիք
13-րդ գումարտակի երկրորդ հոսքը Աֆղանստանից վերադարձել է հայրենիք

Վրաստանի պաշտպանության ուժերի արևելյան հրամանատարության առաջին հետևակային բրիգադի, 13-րդ գումարտակն ավարտել է իր միջազգային խաղաղապահ առաքելությունը Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում:

Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 13-րդ գումարտակի երկրորդ հոսքին դիմավորել են արևելյան հրամանատար, բրիգադի գեներալ Ռոլանդ Ձնելաձեն և առաջին հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Զազա Շալամբերիձեն: Նրանք շնորհակալություն հայտնեցին զինվորներին իրենց արժանի ծառայության համար, շնորհավորեցին հայրենիք խաղաղ վերադարձի կապակցությամբ և հաջողություն մաղթեցին նրանց:

Գերատեսչության տվյալներով, առաջին հետևակային բրիգադի, 13-րդ հետևակային գումարտակը վեց ամիս շարունակ իրականացնում էր ՆԱՏՕ-ի գլխավորած «Հստակ աջակցություն առաքելությունը» Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում: Ստորաբաժանման հիմնական խնդիրն էր պաշտպանել բազայի անվտանգությունը:

Ստորաբաժանման առաքելությունից վերադարձնելու գործընթացն իրականացվում է փուլերով: 13-րդ հետևակային գումարտակը փոխարինվել է 32-րդ հետևակային գումարտակով: