12-րդ դասարանցիների համար մեկնարկել են ավարտական քննությունները
12-րդ դասարանցիների համար մեկնարկել են ավարտական քննությունները

12-րդ դասարանցիների համար մեկնարկել են ավարտական քննությունները: Աշակերտները քննություն են հանձնում չորս (վրաց լեզու և գրականություն, օտար լեզու, պատմություն և մաթեմատիկա) առարկաներում:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի լրատվությամբ, քննություններին գրանցում է անցել 49 հազարից ավելի աշակերտ:

Նրանց փոխանցմամբ, քննություններից մեկ օր շուտ, աշակերտները անցել են այսպես կոչված՝ պրեթեստ: Պրեթեստին մասնակցությունը կամավոր էր, և դրա նպատակն էր աշակերտներին ծանոթացնել քննչական գործընթացի հետ:

Ինչպես հայտարարում են գնահատման և քննությունների ազգային կենտրոնում, 2018 թվականին ատեստավորման քննությունները անց են կացվելու փոփոխված ձևաչափով: Թեստավորման ավարտից հետո, աշակերտը էկրանի վրա կտեսնի, ոչ թե միավորները, այլ հաղորդագրություն, հաղթահարել է թե ոչ նվազագույն պատնեշը, կամ ստացել է թե ոչ նվազագույն 5,5 միավորից ավել, կամ պակաս:

Ավարտական քննությունները այս տարի նույնպես անց են կացվելու երկու փուլով, 11-րդ և 12-րդ դասարաններում: 11-րդ դասարանցիների համար քննչական գործընթացը սկսվելու է հունիսի 12-ին: Կրթական տարվա ավարտին նրանք հանձնելու են այն առարկաները, որոնց ուսուցումը ավարտել են և այլևս չեն անցնելու 12-րդ դասարանում (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն):