ԱՄՆ-ի կոնգրեսը դրական որոշում է ընդունել «Javelin» համակարգերի Վրաստանին մատակարարման հարցով
ԱՄՆ-ի կոնգրեսը դրական որոշում է ընդունել «Javelin» համակարգերի Վրաստանին մատակարարման հարցով

Հակատանկային «Javelin» համակարգերի գնման տեսանկյունից ունենք կարևոր հաջողություններ, երեկ ԱՄՆ-ի կոնգրեսը դրական որոշում է ընդունել և ցանկանում եմ բոլորիտ շնորհավորել,- այս հայտարարությունը խորհրդարանի կոմիտետային լսումների ժամանակ արել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

«Մենք հաջողության ենք հասել «Javelin»-նների գնման գործում: Սույն թվականի մարտի 29-ին դիմել եմ Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտին: Ցանկանում եմ ասել բոլորիտ, որ երեկ կոնգրեսը ընդունել է դրական որոշում համակարգերի փոխանցման կապակցությամբ: Ահա այստեղ ունեմ փաստաթուղթը, որը մեկ անգամ ևս ճանաչում է պաշտպանության ոլորտում իրականացրած բարեփոխումները: Հենց այս բարեփոխումներն էին նախապայմանը, որ մենք ԱՄՆ-ից գնելու ենք «Javelin» համակրգերը»,- հայտարարել է Իզորիան: