Հնդկաստանի Ուտտար Պրադեշ նահանգում կայծակի հարվածներից մահացել է 23 մարդ
Հնդկաստանի Ուտտար Պրադեշ նահանգում կայծակի հարվածներից մահացել է 23 մարդ

Հնդկաստանի Ուտտար Պրադեշ նահանգում կայծակի հարվածներից մահացել է 23 մարդ, ևս 29-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում են հնդկական լրատվամիջոցները, հղում տալով տեղի իշխանություններին:

Նշվում է, որ 8 մարդ կայծակի զոհ է դարձել Ալահաբադ քաղաքում, 6-ական մարդ զոհվել է Միրզապուր և Բհադոհի քաղաքներում, երկուսը` Կաուսամբիում և մեկը` Ջաունպուրում: Տարածվում է լրատվություն, որ ևս վեց մարդ մահացել է Բհադոհիում:

Ուտար Պրադեշի նահանգի գլխավոր նախարարը խոստացել է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին: