11 տարի՝ Օգոստոսի պատերազմից - Փաստերի ժամանակագրություն և ֆոտոշարք
11 տարի՝ Օգոստոսի պատերազմից - Փաստերի ժամանակագրություն և ֆոտոշարք

412 զոհ, այդ թվում՝ 169 զինվոր, 1747 վիրավոր, 130 000 բռնի տեղահանված անձ, որոնցից 30 000-ը այսօր էլ փախստական է, 35 000 ոչնչացված տուն, հողին հավասարեցված 53 գյուղ, Ռուսաստանի կողմից լրացուցիչ օկուպացված հինգ կիրճ և 125 գյուղ, Վրաստանի քաղաքացիները մինչ օրս ստիպված են ապրել փշալարերի մյուս կողմում,- սա Օգոստոսի պատերազմի հետևանքներն են: 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից անցել է 11 տարի:

Վրացական գյուղերի ուղղությամբ կրակ էին բացել դեռևս 2008 թվականի հուլիսին, իրավիճակը հատկապես լարվել է օգոստոսի 8-ին, ռմբակոծվել է Նուլին, Ավնևին, Փրիսին, Դվանին, որին օգոստոսի 7-ին, ուշ գիշեր հետևել է պատասխան կրակ: Օգոստոսի 8-ի առավոտյան Ռոկի թունելից Ցխինվալիի շրջան է մտել Ռուսաստանի 58-րդ բանակի զորասյունը:

Վրացական միավորումները, որոնք կարողացան պահել Ցխինվալիի մի մասը, ռուսական ավիահարձակման հետևանքով նահանջեցին: Ռուսական ավիացիան ռմբակոծեց Գորի քաղաքը, Փոթիի նավահանգիստը, Սենակիի և Մառնեուլիի ռազմաբազաները, Վազիանիի բազան, ավիացիոն գործարանը և Քվիշիանիի լեռան վրա տեղակայված ռադարը: Դե ֆակտո ռեժիմների կողմից վերահսկվող տարածքներից բացի, ռուս զինվորականները գրավեցին նաև Կոդորիի կիրճը, Փոթին, Զուգդիդին, Սենակին, Ախալգորին, Գորիի շրջանի մի քանի գյուղ և Սաչխերեի շրջանի Պերև գյուղը:

Հինգ օր տևած ակտիվ մարտական գործողությունները հաջոցվեց դադարեցնել միայն միջազգային համադաշնության ակտիվացման արդյունքում:

Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում փոխանցված է Օգոստոսի պատերազմի ծանր օրերի ժամանակագրությունը: Ներկայացնում ենք երկու օրվա իրադարձությունների պաշտոնական ժամանակացույցը – սա մի մասն է այն փաստերի, թե ինչպես էր օկուպանտ Ռուսաստանը 11 տարի առաջ գործում Վրաստանի տարածքում:

Օգոստոսի 7

«Գիշերը և վաղ առավոտ ինտենսիվ կրակոցներ եկան Խեթագուրովո, Դմենիսի և Ուբիաթի գյուղերից: Անջատողականները շարունակեցին ականներով և հրետանիով ռմբակոծել օրենքի վրաց գործադիրներին և խաղաղարարներին: Կենտրոնական իշխանությունը պատասխանում է սահմանափակ կրակով՝ դիրքերը պաշտպանելու նպատակով:

Ռուսաստանի տեղեկատվական գործակալությանը տված առավոտյան հարցազրույցում «Հարավային Օսեթիայի» դե ֆակտո նախագահ Էդուարդ Կոկոիթին հայտարարեց, որ այն դեպքում, եթե Վրաստանի իշխանությունը դուրս չբերի իր զինված զորքը, նա կսկսի «մաքրել տարածքը» վրացիներից:

Գորիի ռազմական հոսպիտալում լրագրողների հետո զրուցելիս նախագահ Սաակաշվիլին, որը տեղում էր վիրավոր զինվորներին տեսակցելու համար, ասաց, որ չնայած վրացական գյուղերի վրա հարձակման, Թբիլիսին ցուցաբերում էր առավելագույն զսպվածություն: Սաակաշվիլին նաև կոչ էր անում Ռուսաստանին «Հարավային Օսեթիայից» դուրս բերել «պաշտոնական անձանց», ովքեր իրենց կոչում էին «Հարավային Օսեթիայի» կառավարություն:

Թեմուր Իակոբաշվիլին օգոստոսի 7-ին այցելել էր հակամարտության գոտի, որպեսզի հանդիպեր անջատողական կառավարության ներկայացուցիչներին: Պետական նախարարին էր հանդիպել խառը խաղաղարար ուժերի հրամանատար Մարատ Կուլախմետովը, սակայն դե ֆակտո ռեժիմը հրաժարվել էր բանակցությունից: Անջատողական Հանրապետության Անվտանգության խորհրդի նախագահ Անատոլի Բարանկևիչը սպառնացել էր, որ Հյուսիսային Օսեթիայի կազակները շարժվում էին դեպի Հարավային Օսեթիա՝ վրացական զորքի դեմ պատերազմելու:

Ժամը 16:00-ին անջատողականները վերսկսեցին ռմբակոծել վրացական Նուլի և Ավնև գյուղերը: Օսեթիայի անջատողական ուժերի կողմից հետևակների մարտական մեքենան պայթեցնելու հետևանքով տուժեց երեք վրացի զինվոր: Ի պատասխան անջատողականներին՝ վրացիները կրակ բացեցին Խեթագուրովո գյուղի ուղղությամբ, որի հետևանքով զոհվեց 2 օս ոստիկան և տուժեց՝ երկուսը: Քիչ անց, Ավնևում ռմբակոծեցին վրաց խաղաղապահների անցակետը, որի հետևանքով զոհվեց մի քանի վրաց զինծառայող և քաղաքացիական անձ:

Վրացական կողը որոշեց հաստատել միակողմանի հրադադար՝ լարվածությունը ցրելու նպատակով, հայտարարեց վերաինետգրման պետական նախարար Թեմուր Իակոբաշվիլին մամլո ասուլիսին՝ 06:40-ին: Իակոբաշվիլին հայտարարեց, որ նա չէր կարող կապ հաստատել անջատողական իշխանության ներկայացուցիչների հետ:

17:10 Հեռուստատեսային ուղիղ եթերով նախագահ Սաակաշվիլին հայտարարեց, որ վրացական զորքին տվել է հրադադարի հրաման: Նա հայտարարեց, որ կային զոհեր, ինչպես նաև վիրավորներ: Հրադադարի առնչությամբ որոշումը կայացվել էր նպատակաուղղված, որպեսզի Օսեթիայի կողմին մեկ անգամ ևս տրվեր երկխոսությունը վերսկսելու հնարավորություն: Չնայած վրացական կողմի այս որոշմանը, վրացական Ավնև գյուղը մեկ անգամ ևս ռմբակոծվեց մոտ 08:30-ին: Կարելի է ասել, որ գյուղն ամբողջովին ոչնչացվեց: «Հարավային Օսեթիայի» անջատողական զինված խմբավորումները 10:30-ին կրակ բացեցին վրացիների կողմից վերահսկվող Փրիս գյուղի ուղղությամբ: Հարձակման արդյունքում վիրավորվեց մի քանի վրացի:

23:30-ին անջատողական իշխանությունը կրակ բացեց վրացական բոլոր դիրքերի ուղղությամբ՝ Ցխինվալի քաղաքի շուրջ, Թամարաշեն և Քուրթա գյուղերը ներառյալ: Ուժգին ռմբակոծման արդյունքում Քուրթայում ամբողջովին ոչնչացվեց ոստիկանության շենքը:

Տեղի բնակիչ ականատեսների խոսքով, 09:45-ին ռազմական ինքնաթիռը (հավանաբար, ռուսական) գցեց 3-5 ռումբ Շավշեբի գյուղի մոտակայքում:

Օգոստոսի 8

«22:40 Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն, ռուսական ինքնաթիռները վրացական օդային տարածքը խախտեցին 22 անգամ:

22:15 Կործանված ռուսական ինքնաթիռների տիպը և գտնվելու վայրը դեռևս բացահայտված չէ:

21:45 Ոստիկանները և պահեստազորը, որոնք գտնվում էին Զնաուրի դպրոցի շենքի շուրջը, փրկվել են քաղաքացիական ուժերի կողմից:

21:11 Անջատողականների ղեկավարները հայտարարում են, որ ունեն 1400 զոհ և վիրավոր մարդիկ: Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի 10 զոհ:

20:30 Ցխինվալիում խիստ բախման արդյունքում վրացական ուժերն սկսում են դուրս գալ քաղաքի կենտրոնից և դիրքեր զբաղեցնել քաղաքի հարավային սահմանի մոտ: Ռուսաստանի զրահամեքենաները մտնում են Ցխինվալի արևելք:

19:20 Ռուսական 2 ինքնաթիռ անցնում է Ամբրոլաուրիի վրայով, որը գտնվում է Թբիլիսիի հյուսիսից 170 կիլոմետր հեռավորության վրա և դուրս է հակամարտության գոտուց:

18:45 Գորիի վրացական հրետանային բրիգադը ռմբակոծվել է ռուսական 5 ինքնաթիռների կողմից:

18:44 Ռուսական տանկերի զորասյունը, որը տեղափոխում է ավտոմեքենաներ, տարբեր զինատեսակով հասնում է Ցխինվալիի շրջան: Ռուսները բացում են ինտենսիվ կրակ Ցխինվալիում տեղակայված վրացական ուժերի դեմ:

18:32 Փրոնեի կիրճը, որը գտնվում է Ցխինվալիի հյուսիս-արևելքում, ռմբակոծվում է Ռուսաստանից կողմից: Անվերի և Փրիսի գյուղերը ռմբակոծվում են Ռուսաստանի ռազմական ինքնաթիների կողմից:

17:35 Թբիիլիսիից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մառնեուլի ռազմաբազան ռմբակոծվում է երրորդ անգամ, որի հետևանքով զոհվում է 1 մարդ և վիրավորվում՝ 4-ը:

17:00 Կրկին ռմբակոծվում է Մառնեուլի ռազմաբազան:

16:00-ին մոտ 40 մարդ – ոստիկանության սպա և պահեստազոր Զնաուրիի դպրոցում ծուղակում են:

15:30 Օս անջատողականները Ձարիի ճանապարհին ոչնչացնում են 3 վրացական զրահամեքենա:

15:05 Ռուսաստանի ռազմական ինքնաթիռը Վրաստան մուտք է գործում Թեձամիի կողմից, Գորիի հարավից և 2 ռումբ գցում Վազիանիի ռազմական օդանավակայանի վրա:

14:30 Ցխինվալիի գրեթե 100 տոկոսը գտնվում է վրացական զորքի հսկողության տակ: Նրանց դիմակայում է միայն փոքր խմբավորում:

14:15 Վրաստանի կառավարությունը հայտարարում է հրադադար 15:00-ից մինչև 18:00-ն, որպեսզի խաղաղ բնակչությանը տրվի Ցխինվալին լքելու հնարավորություն: Անջատողականներին հանձնավելու դեպքում տրվում է համաներման հնարավորություն և մարդասիրական օգնություն:

13:00 Ցխինվալիի մի մասը հսկում է վրացական զորքը և կենտրոնում շարունակվում է պայքարը:

12:00-ի դրությամբ զոհվել է 8 վրացի (6 զինծառայող և 2 քաղաքացի) և վրավորվել՝ 87-ը:

11:45 4 ՍՈՒ-24 հարձակվող ինքնաթիռները Վրաստան են մուտք գործում Ստեփանծմինդայի (Ղազբեգի) կողմից, Կոդորիի թունելի հյուսիս-արևելքից:

10:57 6-ից 2 ռուսական կործանիչ ինքնաթիռ ռմբակոծում է Գորին:

10:50 ՍՈՒ-24 6 կործանիչ ինքնաթիռ մուտք է գործում Ռոկի լեռնանցքից:

10:30 Ռուսաստանի ՍՈՒ-24-ը ռմբակոծում է Վարիանիի և Քարելիի շրջանները: Վիրավոր է 7 խաղաղ քաղաքացի:

9:45 Ռուսաստանի կործանիչ ինքնաթիռը 3-5 ռումբ գցում է Փոթիի և Թբիլիսիի միջև ավտոմայրուղու վրա:

9:00-ին Վրաստանի զինված ուժերը վերահսկում են Գրոմի, Արծևի, Ծինագարի, Զնաուրի, Սարաբուկի, Խեթագուրովո, Ատոցի, Քվեմո Օկունա, Դմենիսի, Մուգութի և Դիդմուխա գյուղերը:

8:00 Ռուսաստանի զորքի առաջին խումբը և Գուփթայի կամուրջը ոչնչացված են Վրաստանի օդային ռմբակոծման շնորհիվ: Քիչ անց, Ռուսաստանի զորքի ևս 2 խումբ «Հարավային Օսեթիա» է մուտք գործում Ռոկիի թունելով, որը միացնում է Ռուսաստանը և Վրաստանը:

5:30 Առաջին ռուսական զորքերը Ռուկիի թունելով մուտք են գործում Հարավային Օսեթիա:

4:28-ինՎրաստանի զինված զորքերը վերահսկում են 6 գյուղ Ցխինվալիի շրջանում. Մուգաթը, Դմենիսի, Դիդմուխա, Օկոնա, Ակուտի և Կոխաթի: Հայտնի է, որ վրացական զորքերը մուտք են գործում Խեթագուրովո գյուղ: