Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում «Կովիդ 19»-ից մահացել է 359 մարդ
Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում «Կովիդ 19»-ից մահացել է 359 մարդ

Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում «Կովիդ 19»-ից մահացել է 359 մարդ: Մինչ օրս Մեծ Բրիտանիայում «Կովիդ 19»-ի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 39 748 մարդ: Այս մասին հայտնում է «Գարդիան»-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության վարչությունը:

Մեծ Բրիտանիան մահվան ելքերով առաջին տեղում է Եվրոպայում, իսկ աշխարհում երկրորդ տեղը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո:

Երկրում «Կովիդ 19»-ով վարակավածների ընդհանուր թիվը կազմում է 279 393:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան

Թողնել մեկնաբանություն