Բաթումին հայտնվել է Եվրոպայի ապահով զբոսաշրջության ուղղությունների լավագույն տասնյակում
Բաթումին հայտնվել է Եվրոպայի ապահով զբոսաշրջության ուղղությունների լավագույն տասնյակում

Եվրոպայում հանրաճանաչ European Best Destinations զբոսաշրջության հարթակը Բաթումին և Թբիլիսին դասել է Եվրոպայում ամենաապահով տուրիստական ​​ուղղությունների շարքում:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Թբիլիսին, իսկ Բաթումին՝ յոթերրորդ:

Հոդվածում շեշտվում է Կովիդ 19-ին առընչված Վրաստանի ձեռքբերումները, իսկ Թբիլիսին և Բաթումին դասվում ամենաապահով երկրների տասնյակում:

European Best Destinations-ի հրապարակած ապահով տուրիստական 20-յակը հետևյալ տեսքն ունի՝ Կորֆու, Զագրեբ, Վարշավա, Վիեննա, Վիլնյուս, Գդանսկ, Ռիգա և այլն:

European Best Destinations Եվրոպայի առաջատար անկախ կազմակերպություն է, որը հիմնվել է Եվրոպայում մշակույթի և զբոսաշրջության աջակցության նպատակով:

European Best Destinations.com կայքը զբոսաշրջիկներին հաղորդում է տարբեր տուրիստական ուղղությունների վերաբերյալ տեղեկություն:

Տեղեկությունը հաղորդում է զբոսաշրջության և հանգստավայրերի վարչությունը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան