Շնորհավորում եմ համայն Վրաստանին անկախության օրվա առթիվ, մենք ուժեղացնում ենք մեր սեփական էներգետիկան, որը մեր տնտեսական քաղաքականության հիմնաքարն է և անկախության գրավականը, մենք հզորացնում ենք մեր տեղական արտադրությունը, վրացական արդյունաբերությունը և այս ամենի վրա է կանգնած Վրաստանի անկախությունը և ուժը,- այս հայտարարությունը արել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արել է Բորժոմիից:

Բորժոմիում նախարարը ծանոթացել է Վրաստանում առաջին հիդրոէլեկտրակայանի վերականգնման աշխատանքներին:

«Բորժոմիի պուրակում պատմական Բորժոմի ՀԷԿ-ի վերականգնումը իրականացվում է Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի և մշակութային ժառանգության գործակալության ներգրավմամբ: Սա Վրաստանում առաջին ՀԷԿ-ն է, որը բացվել է 1899 թվականին: Հենց այստեղ էլ սկսվել է Վրաստանի էներգետիկ անկախությունը, և դա շատ խորհրդանշական է, քանի որ այսօր մենք ուժեղ, անկախ ինքնիշխան պետություն ենք, որը ձգտում է դեպի Եվրամիություն», – հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը: