10:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը առաջին փուլի հետ համեմատ, բարձր է. ԿԸՀ
10:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը առաջին փուլի հետ համեմատ, բարձր է. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 10:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը երկրի մասշտաբով կազմել է 7.26 տոկոս, որը նշանակում է, որ իր ընտրությունը կատարել է 255 251 ընտրող:

ԿԸՀ-ի տեղեկությամբ, նախագահական ընտրությունների առաջին փուլի հետ համեմատ, նշված ցուցանիշը ավելացած է: Հոկտեմբերի 28-ի նույն ժամանակահատվածի համար ընտրողների ակտիվությունը եղել է 6,14 տոկոս:

Դրա հետ մեկտեղ, ընտրողների ամենաբարձր ակտիվությունը գրանցվում է Մցխեթայում, 8.9 տոկոս, ամենացածրը՝ Ծալկայում – 3.8 տոկոս:

ԿԸՀ-ի տեղեկությամբ, այս պահի դրությամբ, ընտրատարածքային հանձնաժողովներում գրվել է 10 բողոք, որը հանձնաժողովները քննարկելու են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Վրաստանի բնակչությունն ընտրում է հինգերորդ նախագահին: Նախագահական ընտրություններին 73 ընտրատարածքում բացվել է 3 637 և բացառության դեպքում 11 ընտրատեղամաս: