10 տարի առաջ Ռուսաստանը ներխուժել է Վրաստան, չասեք, որ ԱՄՆ-ը չի օգնել Վրաստանին. Կոնդոլիզա Ռայս
10 տարի առաջ Ռուսաստանը ներխուժել է Վրաստան, չասեք, որ ԱՄՆ-ը չի օգնել Վրաստանին. Կոնդոլիզա Ռայս

«Չասեք, որ ԱՄՆ-ը չի օգնել Վրաստանին»,- այս վերնագրով հոդված է հրապարակում ԱՄՆ-ի նախկին պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսը՝ Washington Post-ում:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նախկին ղեկավարի պնդմամբ, նա Միխեիլ Սաակաշվիլուն բազմիցս զգուշացրել է, որ Ռուսաստանը կփորձեր սադրել Վրաստանին:

«Բուշի վարչությՈւնը գիտակցում էինք Ռուսաստանից սպասվող վտանգը: 2008 թվականի վաղ գարնանը ԱՄՆ-ը և Գերմանիան փորձել են բանակցությունների ճանապարհով դեէսկալացնել վիճակը Ցխինվալիի և Աբխազիայի շրջաններում: Այդ ջանքերով ռուս խաղաղարարները և վրացիները ֆիզիկական առումով առանձնացած էին: Պետք է ձևավորվեին տեղաշարժման ընդհանուր կանոններ: Հենց այս համատեքստով առանձնազրույցի ժամանակ Միխեիլ Սաակաշվիլուն ասել էի, որ Ռուսաստանը կփորձեր սադրել Վրաստանին և ստեղծված իրավիճակում չպետք է ունենար NATO-ի աջակցության հույսը: Ես Սաակաշվիլուն ոչ այն ժամանակ էի մեղադրում և ոչ էլ հիմա»,- գրում է Կոնդոլիզա Ռայսը:

Այս հոդվածում, Կոնդոլիզա Ռայսը, որ 2008 թվականին պետական քարտուղար էր, հայտարարում է, որ ԱՄՆ-ի օգնությամբ, կասեցվել է Ռուսաստանի հարձակումը Թբիլիսիի վրա: