10-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք» դաշինքի նախագահ հնարավոր է դառնա Մամուկա Մդինարաձեն
10-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք» դաշինքի նախագահ հնարավոր է դառնա Մամուկա Մդինարաձեն

10-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք» դաշինքի նախագահ հնարավոր է դառնա Մամուկա Մդինարաձեն:

Վրաստանի Առաջին ալիքի տեղեկությամբ, այն դեպքում, եթե դաշինքի նախագահ դառնա Մամուկա Մդինարաձեն, հնարավոր է, նա համատեղի նաև խորհրդարանական մեծամասնության առաջնորդի պաշտոնը, քանի որ նոր կանոնակարգով, մեծամասնության առաջնորդի պաշտոնը պաշտոնական բնույթ ունի:

Մամուկա Մդինարաձեն «Վրացական երազանք» դաշինքի նախագահ է եղել 9-րդ գումարման խորհրդարանում, սակայն, 2019 թվականի նոյեմբերի 14-ի լիագումար նիստին նա զբաղեցրեց մեծամասնության առաջնորդի և փոխխոսնակի պաշտոնը:

Բացի այդ, նոր ընթացակարգով, դաշինք ստեղծելու իրավունք կունենա 7 պատգամավոր:

Ըստ կանոնակարգի, քաղաքական մեկ կուսակցության կամ մեկ ընտրական բլոկի առաջադրմամբ ընտրված խորհրդարանի անդամներն այլևս իրավունք չեն ունենա ստեղծել մեկից ավելի դաշինք:

9-րդ գումարման խորհրդարանում դաշինք կարող էր ստեղծել 6 պատգամավոր և նաև, մեկ կուսակցության անդամները կարող էին ստեղծել մի քանի դաշինք:

Թողնել մեկնաբանություն