1/8-րդ եզրափակիչ. Կոլումբիա - Անգլիա
1/8-րդ եզրափակիչ. Կոլումբիա - Անգլիա

Կոլումբիա – Անգլիա

Հուլիսի 3, Մոսկվա «Սպարտակ» մարզադաշտ. Սկիզբը 22:00

Մրցավար՝ Մարե Գեյգեր (ԱՄՆ)

Անգլիան 1966 թվականից փորձում է վերականգնել իր նախկին փաժքը և այսօրվա դրությամբ երկրպագուները հավատում են նրանց: Նրանք կազմակերպել են նաև ակցիա՝ «Այն վերադառնում է տուն» վեռնագրով: Դրանով նրանք ցանկանում են նշել, որ ֆուտբոլի հիմնադիրները հայրենիք են վերադառնալու հաղթանակով:

Սաուդգեյթի ղեկավարությամբ Անգլիայի հավաքականը ցուցադրում է արտակարգ ֆուտբոլ և թիմը համալրված է բարձրաստիճան ֆուտբոլիստներով: Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը դարձել է խմբի լավագույն ռմբարկուն:

Չնայած նրան, որ հարցականի տակ է Խամես Ռոդրիգեսի խաղալ չխաղալու հարցը, Կոլումբիայի հավաքականը ունի բազմաթիվ լավ խաղացողներ: