Ֆրանսիայում վերացվում է արտակարգ դրության ռեժիմը, որի գործում է 2015 թվականից
Ֆրանսիայում վերացվում է արտակարգ դրության ռեժիմը, որի գործում է 2015 թվականից

Նոյեմբերի 1-ից Ֆրանսիայում վերացվում է արտակարգ դրության ռեժիմը, որի գործում է 2015 թվականից:

Արտակարգ դրության ռեժիմի վերացումը նախատեսում է նոր հակաահաբեկչական օրենքի ընդունումը, որը երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է երեկ, հոկտեմբերի 30-ին:

«Այս օրենքը մեզ հնարավորություն է տալիս վերացնենք երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմը: Նշված փաստաթուղթը լրիվ ապահովում է մեր քաղաքացիների անվտանգությունը»,- հայտարարել է Մակրոնը:

Նշենք, որ օրենքի համաձայն մեծանում են իրավապահ մարմինների իրավասությունները, կոնկրետ նրանց իրավունք է տրվում առանց դատարանի թույլտվությամբ խուզարկել մարդկանց, ահաբեկչության մեջ կասկածվողներին ձերբակալել տեղում, և ստուգումներ անց կացնել կայարաններում և այլ հասարակական վայրերում:

Փարիզում 2015 թվականին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ սահմանված արտակարգ դրության վերացումը Էմանուել Մակրոնի նախընտրական ծրագրի հիմնական խոստումն էր: