Ֆրանսիայում ձերբակալվել  է  Վրաստանի 27 քաքաղաքի
Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի 27 քաքաղաքի

Վրաստանի Ներքին Գործերի նախարարության, Ֆրանսիայի հանրապետության ազգային ոստիկանության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Փարիզի քրեական ոստիկանության ֆինանսական բաժանմունքի միջև փոխհամագործակցության արդյունքում, Ֆրանսիայում ձերբակալել են հանցավոր աշխարհի հետ կապված Վրաստանի 27 քաղաքացու,- լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի ՆԳՆ-ը:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները զբաղված են եղել Փարիզում և այլ քաղաքներում խանութների թալանով, ինչպես նաև թալանել են բնակարաններ, որից հետո գողացած ապրանքը փորձել են վաճառել Ֆրանսիայում բնակվող Հայաստանի քաղաքացիների միջոցով:

Իրավապահները խուզարկության արդյունքում ձերբակալվածների բնակարաններից առգրավվել են մեծ քանակությամբ գումար և զենք: