Ֆրանսիայի խորհրդարանը զրկել է Մարի Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից
Ֆրանսիայի խորհրդարանը զրկել է Մարի Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից

Ֆրանսիայի խորհրդարանը վերացրել է Մարի Լե Պենի պատգամավորական իմունիտետը,- լրատվությունն այս մասին տարածել է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

Խորհրդարանական իմունիտետը հանելու մասին հարցումը ներկայացվել էր Նանտեր քաղաքի դատախազության կողմից։ Լե Պենին մեղադրել են «բռնության ակտերի պատկերների տարածման մեջ»։

Ֆրանսիայում հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ 2015թ. դեկտեմբերին «Ազգային ճակատի» առաջնորդը Twitter սոցցանցում տարածել էր ԴԱԻՇ-ի մի քանի պատանդների սպանությունների լուսանկարներ: