Փարիզում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով ձերբակալվել է 5 մարդ
Փարիզում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով ձերբակալվել է 5 մարդ

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով ձերբակալել է 5 մարդու,- լրատվությունը այս մասին տարածել է  «Ֆրանս Պրես»  գործակալությունը:

Գործակալության լրատվությամբ, նրանց որպես խափանման միջոց սահմանվել է նախնական կալանք:

Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին Փարիզի ոստիկանությունը բնակելի շենքերից մեկի նկուղում և մուտքի մոտ հայտնաբերել էր գազով լի բալոններ:

Բացի այդ տեղում հայտնաբերվել էին տարբեր սարքավորումներ և բջջային հեռախոսներ: