Տղիբուլիի հանքավայրում մահացածի ընտանիքը տեղի ունեցածի մասին տեղեկություն չունի և սպասում է հետաքննության ավարտին
Տղիբուլիի հանքավայրում մահացածի ընտանիքը տեղի ունեցածի մասին տեղեկություն չունի և սպասում է հետաքննության ավարտին

Տղիբուլիի հանքավայրում մահացած Դավիթ Փորչխիձեի ընտանիքի անդամները սպասում են հետաքննության ավարտին: Նրանք Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցածի կապակցությամբ դեռևս տեղեկություն չունեն:

Զոհվածի կինը՝ Մայա Փորչխիձեն, Առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ ասել է, որ իր ամուսինը հանքավայրում աշխատում էր արդեն 9 տարի, որպես առաջատար մասնագետ: Ընտանիքը խոսում է անվտանգության նորմերի հավանական խախտումների մասին և ասում, որ անսարք տեխնիկայից ոչ ոք ապահովագրված չէ:

Մահացածի ընտանիքի անդամները օգնություն են խնդրում, քանի որ Դավիթ Փորչխիձեն ուներ 3 զավակ: