Տանզանիայում ռումբով խաղալու ժամանակ զոհվել է առնվազն 6 երեխա
Տանզանիայում ռումբով խաղալու ժամանակ զոհվել է առնվազն 6 երեխա

Տանզանիայի տարրական դպրոցում ռումբի պայթյունից զոհվել է առնվազն 5երեխա, եւս 24-ը վիրավոր են։

Պայթյունը տեղի է ունեցել Կիհինգի տարրական դպրոցում։ Շրջանային ոստիկանության հրամանատար Կահերա Ավգուստին Օրոմը հաղորդել է, որ երեխան վերցրել է սարքը՝ կարծելով, թե այն մետաղի ջարդոն է։

Նրա խոսքով, դեպքի վայրում զոհվել է 3 երեխա, իսկ 2-ը մահացել են տեղի հիվանդանոցում։

24 վիրավորները հոսպիտալացվել են։