Վրաստան-Ուելս խաղին ներկա կլինի 55 հազար երկրպագու. BBC
Վրաստան-Ուելս խաղին ներկա կլինի 55 հազար երկրպագու. BBC

Վրաստանի և Ուելսի ռագբիի հավաքականների խաղին ներկա կլինի հավանաբար 55 հազար երկրպագու: Ինչպես գրում է BBC-ն, խաղից առաջ երկրպագուները տրանսպորտի տեղաշարժի հետ կապված խոչընդոտներ կունենան: Մասնավորապես, շաբաթ-կիրակի Անգլիան և Ուելսը կապող Սևեռնի թունելը փակ կլինի: Այդ պատճառով Բրիստոլից Ուելս տանող գնացքներին կփոխարինեն ավտոբուսները:

Կարդիֆի քաղաքապետարանում հայտարարում են, որ քաղաքում արդեն կան սահմանափակումներ տրանսպորտի տեղաշարժի առնչությամբ:

Նախքան խաղին հայտնվելը երկրպագուներին կստուգեն: Մարզադաշտ հնարավոր կլինի մտնել խաղից 3 ժամ առաջ: Երկրպագուներին խորհուրդ է տրվում մեծ չափի պայուսակները և անձրևանոցները թողնել տան, քանի որ այն ներս մտցնելը արգելվում է:

Ուելս-Վրաստան խաղը սկսելու է Թբիլիսիի ժամանակով 18:30-ին: